«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին խոսել է իր ապագայի մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դե Ձերբին կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում» կամ «Բավարիայում»:
«Ես հպարտ եմ, որ «Բրայթոնի» մարզիչն եմ: Ես գիտակցում եմ, թե որքան բախտավոր եմ աշխատել այս թիմում և այս խաղացողների հետ:
Խոսակցություննե՞ր իմ ապագայի մասին։ Դա խնդիր չէ, դա աշխատանքի մի մասն է: Հենց հիմա ես ցանկանում եմ կենտրոնանալ «Բրայթոնում» իմ առաջադրանքների վրա: Ես պայմանագիր ունեմ, ամբողջ ուշադրությունը խաղերի վրա եմ։ Ես հանգիստ եմ և չեմ անհանգստանում ապագայի համար։
Կցանկանայի, որ ավելի օպտիմալ կազմով հանդիպումներ կարողանայինք անցկացնել խաղալ։ Մենք պետք է խաղանք այն ֆուտբոլիստներով, որոնք պատրաստ են։ Վնասվածք ստացած ֆուտբոլիստները շատ են»,- Դե Ձերբիի խոսքն է մեջբերել Sky Sports-ը: