«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը ցանկանում է «Լիվերպուլում» տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
«Ես կցանկանայի նրան տեսնել «Լիվերպուլում»։ Սա հիանալի ակումբ է, ընտանիք, լավ կառուցվածք, առանց ճնշումների, հանգիստ երկրպագուներ: Կարծում եմ, որ Մբապե-Սալահ զույգը կարող է պայթյունավտանգ լինել»,- Պիրեսի խոսքն է մեջբերել As-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն։
Այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 38 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։