«Ֆուլհեմի» պաշտպան Տոսին Ադարաբիոյոյին ցանկանում են ձեռք բերել մի շարք ակումբներ, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացու համար պայքարում են «Լիվերպուլը», «Միլանը» և «Տոտենհեմը»: Նշվում է, որ մերսիսայդցիները ցանկանում են այս տրանսֆերով փոխարինել Վիրջիլ վան Դեյկին։
Այս մրցաշրջանում 26-ամյա Ադարաբիոյոն անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։