Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը զրուցել է պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովի (Լեքսուս) հետ, որոնք նրա հետ շփվել են «աֆրիկյան պաշտոնյայի» անունից։
ՄՕԿ-ի ղեկավարը պրանկերների հետ զրույցում հասկացրել է, որ այն մարզիկները, որոնք պատրաստվում են մասնակցել Ռուսաստանում կայանալիք համաշխարհային բարեկամության խաղերին, վտանգի տակ են դնում իրենց մասնակցությունը ապագա Օլիմպիական խաղերին։
«Ձեր պետությունները չեն ցանկանում որևէ դիրքորոշում ընդունել։ Կարծում եմ, որ շատ խելամիտ կլինի չքանդել հարաբերությունները երկու կողմից: Բայց այս համատեքստում նրանք պետք է գիտակցեն, որ մասնակցելով այս Բարեկամության խաղերին՝ նրանք ինչ-որ մեկի կողմ են բռնում»,- ասել է Բախը:
«Ասենք՝ Օլիմպիական խաղերի համար»,- ասել է Բախը՝ խոսելով ապագայում մարզիկների համար ռիսկերի մասին, եթե նրանք մասնակցեն Բարեկամության խաղերին, որոնք կանցկացվեն 2024 թվականին Մոսկվայում և Եկատերինբուրգում։