Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն ուսումնամարզական – նախապատրաստական երկրորդ հավաքն է անցկացրել Օլիմպավանում:
Ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ այս գիշեր Խորվաթիայի Պորեչ քաղաք՝ Եվրոպայի երիտասարդական առաջնություն կմեկնեն մեր պատվիրակները:
Թիմի կազմում ընդգրկված են Լևոն Վարդանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ռաֆայել Ներսիսյանը (63,5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Արմեն Պողոսյանը (80 կգ), Նորայր Հակոբյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ), Միսակ Ստեփանյանը (+92 կգ) և աղջիկներ՝ Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լյուսի Ավետիսյանը (54 կգ) և Լիլիթ Ասատրյանը (60 կգ)։
Ստուգատեսը կավարտվի ապրիլի 15 –ին: