Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է լոնդոնյան թիմի լավագույն ֆուտբոլիստին։
«Պալմերը «Չելսիի» լավագույն խաղացո՞ղն է: Ակնհայտ է, որ այո: Նա օրինակ է բոլորի համար։ Տեսնում եք, որ երբ թիմը տանջվում է, խաղացողներն ամենից հաճախ փոխանցում են կատարում Պալմերին»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Պալմերը «Մանչեսթեր Սիթիի» սան է. կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել անցյալ տարվա ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը 47 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը լոնդոնցիների կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 55 միլիոն եվրո: