«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է վնասվածքից իր ապաքինման մասին, ինչպես նաև նշել է, որ իր՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ժամկետը դեռևս հայտնի չէ։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Ատլետիկի» հետ Իսպանիայի Պրիմերայի 27-րդ տուրի հանդիպման ժամանակ (0:0):
«Իմ վերադարձի կոնկրետ ժամկետ դեռ չկա, բայց այս պահին ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Հուսով եմ շատ շուտով կվերադառնամ։ Հոգեբանորեն ես լիովին լավ եմ. վերականգնումը հիանալի է ընթանում, և այն ամենը, ինչի մասին կարող եմ մտածել՝ վերադառնալն ու ֆուտբոլը վայելելն է»,- Պեդրիի խոսքերը մեջբերել է Barca Times-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
21-ամյա Պեդրին «Բարսելոնային» է միացել 2019 թվականին «Լաս Պալմասից»՝ 17,5 միլիոն եվրոյի դիմաց: Կիսապաշտպանը մեկ մրցաշրջան վարձավճարով անցկացրեց հարազատ ակումբում։
Պեդրիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Transfermarkt ինտերնետային պորտալը իսպանացուն գնահատում է 80 միլիոն եվրո: