«Բարսելոնան» հետաքրքրված է կատալոնական թիմի ներկայիս մարզիչ Չավիի հետ համագործակցության շարունակությամբ:
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում, «Բարսելոնայի» ղեկավարությունը դեռևս մոտ չէ մարզիչներից որևէ մեկի հետ համաձայնության, քանի որ շարունակում է հույսը դնել Չավիի հետ շարունակական համագործակցության վրա։ Ակումբը փորձում է համոզել գլխավոր մարզչին մնալ։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Չավին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է կատալոնական ակումբից։
Դրանից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, իսպանացի մասնագետը բազմիցս հաստատել է, որ «Բարսելոնայից» հեռանալու իր մտադրությունը չի փոխվել։