Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալել էր «Վեստ Արմենիային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Հանդիպման 18-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Զախար Տարասենկոն։
70-րդ րոպեին տանտերերի կազմում պատասխան գոլը խփեց Վյաչեսլավ Աֆյանը։
ԲԿՄԱ-ն 23 միավորով 9-րդ տեղում է։ «Վեստ Արմենիան» 25 միավորով 7-րդն է։