«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ «Սանթոս» 2025 թվականին, որպեսզի ավելի լավ պատրաստվի 2026 թվականի աշխարհի առաջնությանը, հաղորդում է UOL-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Սանթոսի» նախագահը հիանալի հարաբերություններ ունի սաուդյան ակումբի խաղացողի ծնողների հետ, ինչը կարող է ակումբին օգնել 2025 թվականին վարձավճարով հարձակվողի տրանսֆերը ձևակերպելու հարցում։ Նշենք, որ «Սանտոսի» հետաքրքրության մասին լուրերը հայտնվել են այսօր՝ ապրիլի 1-ին՝ Ծիծաղի միջազգային օրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին կցանկանար մեկ տարով վերադառնալ «Բարսելոնա»: Այս մրցաշրջանում Նեյմարը բոլոր մրցաշարերում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը։