Իտալիայի հավաքականի և «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
«Այս տղաները կդառնան Ռոնալդուի և Մեսսիի նման։ Ամենայն հավանականությամբց, նրանցից մեկը կպարծենա մեծ քանակությամբ Ոսկե գնդակներով։ Ես կընտրեմ Կիլիանին։ Նա արդեն աշխարհի ու Ֆրանսիայի չեմպիոն է»,- իտալացու խոսքն է մեջբերել Vesti.kz-ն։
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ֆուտբոլիստը հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 29 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։