«Ինտերը» կարող է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Մարիո Էրմոսոյին, հայտնում է Gazzeta dello sport-ը։
Ըստ աղբյուրի՝ միլանցիները ցանկանում են ուժեղացնել կենտրոնական պաշտպանի դիրքը։ Նշվում է, որ իտալական ակումբը պատրաստ է իսպանացուն առաջարկել 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։
Այս մրցաշրջանում 28-ամյա Էրմոսոն անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։