«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը նշել է, որ չի հասկանում, թե ինչու են մրցակցի երկրպագուները սուլում իր ուղղությամբ ։
«Ես միշտ չեմ հասկացել, թե ինչու են երկրպագուները սուլում ինձ: Մայրս հաճախ է ինձ հարցնում այս մասին, իսկ ես պատճառը չգիտեմ։ Ամեն արտագնա խաղում տրիբունաները սուլում են ինձ, բայց ես չգիտեմ, թե ինչու: Փորձում եմ դա ընդունել որպես հաճոյախոսություն»,- Գրիլիշի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։