«Յուվենտուսը» կարող է վաճառել կիսապաշտպան Մանուել Լոկատելիին, հայտնում է Tuttojuve-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան թիմի ղեկավարությունը կբաժանվի խաղացողից, եթե նա չբարելավի իր խաղը։ Ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Բավարիան»։ Խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական մի քանի թիմեր։
Այս մրցաշրջանում 26-ամյա Լոկատելին անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Իտալացու պայմանագիրընախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 33 միլիոն եվրո։
Ա Սերիայի 30 տուրից հետո «Յուվենտուսը» 59 միավորով երրորդ տեղում է։