«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» (0-0) խաղից հետո քննադատել է հարձակվող Էրլինգ Հոլանդի ցուցադրած խաղը։
«Նրա խաղամակարդակն ընդհանուր առմամբ շատ ցածր է: Դարպասների առջև նա լավագույնն է աշխարհում։ Բայց նրա համար՝ որպես լիարժեք խաղացողի, սա շատ վատ է:
Հոլանդը պետք է բարելավվի իր խաղն այս հարցում: Նա նման է Երկրորդ լիգայում (Անգլիայի 4-րդ դիվիզիոն, խմբ․) հանդես եկող ֆուտբոլիստի: Ես այդպես եմ տեսնում: Նրա ընդհանուր խաղը պետք է բարելավվի, և դա տեղի կունենա առաջիկա մի քանի տարիների ընթացքում»,- Քինի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: