«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին խոսել է իր ապագայի մասին՝ թոփ ակումբների հետաքրքրության ֆոնին:
«Այս պահին ես նոր պայմանագիր չեմ ստորագրել «Բրայթոնի» հետ։ Ես պետք է խոսեմ ղեկավարության հետ ակումբի ծրագրերի մասին, որպեսզի որոշեմ իմ ապագան։
Ցանկանում եմ իմանալ, թե որն է այս ակումբի նախագիծը: Ես ուզում եմ պահպանել իմ ամբիցիաները։
Իմ հարաբերությունները ակումբի, երկրպագուների, «Բրայթոնի» խաղացողների հետ չեն կարող փոխվել, անկախ նրանից, թե ինչ կլինի ապագայում։ Այն, ինչ մենք արեցինք՝ պատմություն է, և ոչ ոք չի կարող մոռանալ կամ խլել այն»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։