Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ իսպանական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Մբապեն գալի՞ս է «Ռեալ».․․ Կարծում եմ դա մոտ է, ինչպես ասում են լրագրողները, վստահում եմ ձեզ, տղերք։ Բայց ես չգիտեմ, թե ինչ է կատարվում:
Եթե Մբապեն գա, կմնա՞մ պահեստայինների նստարանին.․․
Սա հաճելի մարտահրավեր կլինի գլխավոր մարզչի համար։ Ես կենտրոնացած եմ միայն «Ռեալի» խաղերի վրա», — Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։