ՊՍԺ-ն հյուրընկալվելիս հաղթեց «Մարսելին» Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի խաղում 2-0 հաշվով։
Փարիզցիների կազմում 53-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վիտինյան, իսկ հանդիպման վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Գոնսալո Ռամոսը։
Մայրաքաղաքային ակումբը 50-րդ հաղթանակը տարավ Լե Կլասիկոյում։ Պրովանսցիները ֆրանսիական դերբիում տարել են 34 հաղթանակ, ևս 23 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:
ՊՍԺ-ն վաստակել է 62 միավոր և միանձնյա գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, «Մարսելը» 39 միավորով 7-րդ տեղում է։