«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալի» հետ ոչ-ոքիի (0:0) մասին։
«Մենք այնքան պահեր չստեղծեցինք, որքան «Արսենալը», բայց փորձեցինք: Մրցակիցը շատ կոմպակտ գործեց պաշտպանությունում։ Մենք չկարողացանք գնդակը խլել բարձր պրեսինգով, քանի որ նրանք ճիշտ դիրքերում էին:
Մեր սխալներից հետո մրցակիցը մի քանի հնարավորություն ունեցավ։ «Արսենալը» լավ է պաշտպանվում և պրեսինգի դիմում»,- խաղից հետո ասել է Գվարդիոլան։
«Մանչեսթեր Սիթին» ունի 64 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Արսենալը» 65 միավորով երկրորդ տեղում է: Անգլիայի առաջնությունում առաջատարը «Լիվերպուլն» է 67 միավորով։