Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ։ Մերսիսայդյան թիմը հաղթեց 2։1 հաշվով։
Այս հաղթանակը Յուրգեն Կլոպի համար 300-րդն էր «կարմիրների» գլխավոր մարզչի պաշտոնում։
56-ամյա գերմանացին «Լիվերպուլը» մարզում է 2015 թվականից։ Կլոպի գլխավորությամբ թիմը 300 հաղթանակ է տարել 479 խաղում։
Հիշեցնենք, որ Կլոպը կլքի անգլիական ակումբը 2023/24 մրցաշրջանի վերջում։