«Նյուքասլի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի ավագ Ջամալ Լասելեսը բաց կթողնի 2023/24 մրցաշրջանի մնացած հատվածը։
30-ամյա անգլիացին վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ հանդիպման առաջին խաղակեսում (4:3): Բուժզննման արդյունքներով ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք։
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի, որից հետո նա կապաքինվի 6-9 ամիս։
Լասելեսը «Նյուքասլում» հանդես է գալիս 2014 թվականի օգոստոսից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։