Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Բրայթոնին»։ Հանդիպումն ավարտվեց մերսիսայդյան թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Առաջին կեսում թիմերը փոխանակվեցին գոլերով։ 2-րդ րոպեին Դենի Ուելբեքին խփած գոլին 27-րդ րոպեին պատասխանեց Լուիս Դիասը։
65-րդ րոպեին Մոհամեդ Սալահի խփած գոլը հաղթանակ պարգևեց տանտերերին։
«Լիվերպուլը» 67 միավորով բարձրացավ առաջին տեղ։ «Բրայթոնը» 42 միավորով 9-րդն է։