Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Բրենտֆորդը» սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը։
Հանդիպման առաջին գոլը խփվել է միայն 90+6-րդ րոպեին. հենց այդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը գրավել է մրցակցի դարպասն ու առաջ մղել իր թիմին։ Այդուհանդերձ, 90+9-րդ րոպեին տանտերերի պաշտպան Քրիստոֆեր Աերը հավասարեցրել է հաշիվը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» անցկացրել է 29 հանդիպում, որոնցում վաստակել է 48 միավոր։ Էրիկ տեն Հագի թիմն առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ տեղը։ «Բրենտֆորդը» 29 խաղից հետո ունի 26 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։