Իսպանական Պրիմերայի 30-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Լաս-Պալմասին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը խաղի 59-րդ րոպեին հեղինակել է Ռաֆինյան: Մինչ այդ՝ առաջին կեսի միջնամասում, «Լաս-Պալմասը» մնացել է 10 հոգով, երբ թիմի դարպասապահ Ալվարո Վալյեսն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» իր միավորների թիվը հասցրել է 67-ի և շարունակում է զբաղեցնել Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Լաս-Պալմասը» 37 միավորով 12-րդ տեղում է:
Պրիմերայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել և 72 միավոր ունի իր ակտիվում: