Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 25-րդ տուրում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ընդունել է «Ալ-Թայիին» և 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:
20-րդ րոպեին Օտավիոն առաջ է մղել «Ալ-Նասրին», սակայն երկու րոպե անց հյուրերը հավասարեցրել են հաշիվը՝ կիսապաշտպան Վիրջիլ Միսիդյանի ջանքերով: 45+7-րդ րոպեին Աբդուլռահման Ղարիբը կրկին առաջ է մղել դաշտի տերերին՝ գոլի հեղինակ դառնալով Սադիո Մանեի փոխանցումից հետո։ Հաջորդ երեք գոլերը խփել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ նախ երկու րոպեում դուբլ ձեւակերպելով (65՛, 67՛), իսկ 87-րդ րոպեին դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Ալ-Նասրը» վաստակել է 59 միավոր՝ մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով երկրորդ տեղը: «Ալ-Թային» 22 միավորով 16-րդ տեղում է: