«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Բարնլիի» հետ խաղում բաց թողած հաղթանակից հետո (2:2) կիսվել է տպավորություններով:
Պալմերը երկու գոլ է խփել այդ խաղում, իսկ «Չելսին» 40-րդ րոպեից խաղում էր թվային առավելությամբ, բայց սա բավարար չեղավ լոնդոնցիներին երեք միավոր վաստակելու համար։
«Չելսին» այժմ զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։
«Վատ էր, նման բան չպետք է տեղի ունենար: Հատկապես, երբ նրանք մնացել էին 10 հոգով: Հանդերձարանում բոլորն ընկճված էին։ Երբ նրանք մնացին 10 հոգվ, իսկ մենք մենք առաջ անցանք հաշվի մեջ՝ 1:0, մենք թուլացանք: Ամեն անգամ նույնն է: Մենք ամեն շաբաթ ինքներս մեզ սպանում ենք։ Որպես ֆուտբոլիստ՝ մենք պետք է շտկենք դա։
Մենք շատ հնարավորություններ ունեինք ու վատ էինք պաշտպանվում։ Շատ հիասթափեցնող է: Անձամբ երկու գոլ խփելը հաճելի է, բայց եթե չես ստանում երեք միավոր, այդ գոլերը ոչինչ չեն նշանակում: Կարծում եմ՝ ամեն ինչ կապված է բոլոր առումներով հետևողականության հետ: Մենք պետք է լինենք խաղի մեջ և կենտրոնացումը չթուլացնենք, ինչպես՝ արեցինք այսօր»,- ասել է Պալմերը Sky Sports-ին: