Ամերիկացի հանրահայտ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը հնարավոր է, որ ռինգ չվերադառնա 2020 թվականին, ինչպես որ սպասվում էր, իր ընտանիքում մահվան մի շարք դեպքերի պատճառով, հայտնում է TMZ Sports-ը:
Մեյվեզերըը նաև վախենում է կորոնավիրուսի համաճարակի տարածումից և չի մասնակցելու պաշտոնական մարտերի, քանի դեռ աշխարհում համաչարակի հետ կապված իրավիճակը լիովին լուծված չէ:
Վերջին անգամ Մեյվերը ռինգ է բարձրացել 2017-ի օգոստոսին, երբ նա նոկաուտի ենթարկեց UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորին:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին մահացավ 40-ամյա Ջոզի Հարիսը՝ Մեյվեզերի երեք երեխաների մայրը: Մարտի 18-ին մահացավ նրա հորեղբայրը՝ Ռոջերը:
