Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել է «Բարնլին» և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:
44-րդ րոպեին «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը 11-մետրանոցից բացել է հանդիպման հաշիվը։ 47-րդ րոպեին հյուրերը կիսապաշտպան Ջոշ Կալենի ջանքերով հավասարեցրել են այն։ Նշենք, որ հանդիպման 40-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել «Բարնլիի» պաշտպան Լոուրենս Ասինյոնը։ 78-րդ րոպեին Պալմերը դուբլ է ձևակերպել։ 81-րդ րոպեին հյուրերի պաշտպան Դարա Օ’Շին հավասարեցրել է հանդիպումը ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը։
«Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է։ Թիմը 28 խաղում վաստակել է 40 միավոր։ «Բարնլին» 30 խաղից հետո իր ակտիվում ունի 18 միավոր և գտնվում է 19-րդ տեղում:
Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում զուգահեռաբար մրցել են «Շեֆիլդ Յունայթեդն» ու «Ֆուլհեմը»։ Այս խաղում ևս գոլառատ ոչ-ոքի է արձանագրվել` 3:3: