Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «սերուցքայինների» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոյի ֆիզիկական վիճակի մասին, ով մրցաշրջանի սկզբից ապաքինվում է խաչաձև կապանների պատռվածքից։
«Միլիտաոն 100%-ով պատրաստ չէ. Երևի վաղը նրան խաղային րոպեներ տամ (մարտի 31-ին «Ռեալը» Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում կխաղա «Ատլետիկի» հետ)։
Նրա վիճակը բարելավելու համար դեռ ժամանակ ունենք մինչև ամսի 9-ը: Նրա ծունկը լավ է, բայց խաղային պրակտիկա չունի: Միլիտաոն պետք է ընտելանա խաղադաշտ դուրս գալուն և թիմակիցների հետ կրկին շփվելուն: Նա շատ լավ է ապաքինվում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Մադրիդում։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին Մանչեսթերում: