«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Գարի ՕՆիլը մեկնաբանել է այն լուրերը, թե ինքը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Գլխավորելո՞ւ եմ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս լուրերի մեջ ճշմարտություն չկա:
Ես չգիտեմ, թե որտեղից է այս տեղեկությունը։ Ինձ համար մեծ պատիվ է, որի իմ անունը կապում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, բայց ինչ վերաբերում է ակումբը գլխավորելու լուրերին, դրանք չեն համապատասխանում իրականությանը»,- մարզչի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։