«Բավարիան» ուսումնասիրում է Յուլիան Նագելսմանին վերադարձնելու տարբերակը: Այս մասին հայտնում է Bild-ը։ Մասնագետն այժմ գլխավորում է Գերմանիայի հավաքականը։
Մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Մաքս Էբերլն արդեն կապ է հաստատել 36-ամյա մասնագետի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրա վերադարձը։
Հիշեցնենք, որ Նագելսմանը «Բավարիան» մարզել է 2021 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի մարտը։