Ռուբեն Ամորիմի հետ պայմանագիր կնքելու համար «Լիվերպուլը» ստիպված կլինի վճարել 15 միլիոն եվրո։
Ինչպես հաղորդում է Telegraph Sport-ը, «Սպորտինգի» գլխավոր մարզչի պայմանագրում փոխհատուցման կետը, որն ակտիվանում է այս մրցաշրջանի վերջում, կկազմի 15 միլիոն եվրո։ 2025 թվականի ամռանը պորտուգալական ակումբի հետ համաձայնեցված գումարը կնվազի մինչև 10 միլիոն եվրո։
Թեկնածուների թվում է նաև «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին։ Նրա պայմանագրում հրաժարագնի կետը կազմում է մոտ 14 մլն եվրո։
«Լիվերպուլը» դիտարկում է նաև Յուլիան Նագելսմանի թեկնածությունը, որի պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ ավարտվում է Եվրո-2024-ից հետո։ Սակայն նշվում է, որ այս տարբերակը քիչ հավանական է։
Ռուբեն Ամորիմը «Սպորտինգի» հետ չեմպիոն է դարձել գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին ամբողջական մրցաշրջանում։ Այս մրցաշրջանում թիմը կրկին գլխավորում է երկրի առաջնությունը։