«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ Պրեմիեր լիգայի ցանկացած ակումբ կցանկանար իր թիմում տեսնել «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին։
«Շատ խաղացողներ կան, որոնց ցանկանում էինք ձեռք բերել, բայց նրանք չորոշեցին միանալ մեզ: Ռայսը առաջիններից չէր այն ֆուտբոլիստներից, որոնց ուզում էինք ձեռք բերել։ Այնուամենայնիվ, տրանսֆերը չկայացավ։ Մենք երկար ցուցակ ունեինք։ Նա կայացրել է այս որոշումը, և ես նրան միայն հաջողություն եմ մաղթում։ Պրեմիեր լիգայի ցանկացած թիմ կցանկանար պայմանագիր կնքել Դեկլան Ռայսի հետ: Նա Անգլիայի հավաքականի ավագն է և երիտասարդ խաղացող, որը շատ հանդիպումներ է անցկացրել»,- մարզչի խոսքն է մեջբերել Goal-ը։
Ռայսը «Արսենալում» է հանդես գալիս 2023 թվականից։ Մինչ այդ նա խաղում էր «Վեսթ Հեմում»։ Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։