«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին։
«Այս մրցաշրջանն իսկապես լավ է ընթանում, քանի որ նախորդ մրցաշրջանում տեղի ունեցածից հետո մենք ևս երկու տիտղոս նվաճեցինք: Այս մրցաշրջանում մենք երեք գլխավոր տիտղոսների ենք հավակնում։ Մեր թիմը անհավանական աշխատանք է կատարում։ Այժմ մեզ սպասում է Անգլիայի առաջնության վերջին 10 խաղերը, և մեզ համար սկսվում է մրցաշրջանի կարևոր հատվածը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա «Էթիհադ» մարզադաշտում մարտի 31-ին։ Խաղի սկզիբը՝ 19։30։