Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» հետաքրքրված է 23-ամյա բրազիլացու ծառայություններով։ Մերսիսայդյան ակումբը ֆուտբոլիստին դիտարկի որպես Մոհամեդ Սալահի հնարավոր փոխարինող։
Մադրիդյան թիմի ղեկավարությունը կարող է քննարկել եզրային հարձակվողին վաճառելու տարբերակը, եթե նրա տրանսֆերի համար առաջարկվի 100-120 մլն եվրո։ Նշվում է, որ «Լիվերպուլը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 80 մլն.
Ռոդրիգոն «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Իսպանական ակումբի կազմում նա անցկացրել է 206 հանդիպում, դարձել 50 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։