Հոլանդիայի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Շոտլանդիային 4:0 հաշվով: Հանդիպումը կայացել է Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենայում»։
Տանտերերի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը բացել հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում: Ընդմիջումից հետո հոլանդացիներից աչքի են ընկել Ժորժինյո Վեյնալդումը, Վութ Վեգհորսթը և Դոնիել Մալենը:
Մարտի 26-ին Հոլանդիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։