«Ինտերը» ակնկալում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր խաղացող ձեռք բերել կենտրոնական պաշտպանի դիրքում։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «ներաձուրիի» դիտակետում են երեք խաղացողներ: Միլանցիների առաջնային նպատակը «Բավարիայից» Կիմ Մին Ջեն է, բայց նրա հետ դժվար կլինի պայմանագիր կնքել։ Հաշվի առնելով «Բավարիայի» ծախսած գումարները կորեացու հետ պայմանագիր կնքելու համար՝ «Ինտերը» պատրաստ է նախ վարձակալել ֆուտբոլիստին։
«Ինտերը» հետաքրքրված է նաև «Ռոմայից» Քրիս Սմոլինգով և «Վեսթ Հեմից» Կոնստանտինոս Մավրոպանոսով:
Նշենք, որ «Ինտերը» վստահորեն գլխավորում է Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ 14 միավորով առաջ անցնելով իր ամենամոտ մրցակցից՝ «Միլանից»: