«Յուվենտուսը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Դուշան Վլահովիչի հետ։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի գործակալ Դարկո Ռիստիչը նախորդ շաբաթ եղել է Թուրինում։ Ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2028 թվականը: Աշխատավարձի վերաբերյալ այս պահին լիարժեք համաձայնություն չկա։
Ռիստիչի և ակումբի միջև նոր բանակցություններ են սպասվում առաջիկա շաբաթների ընթացքում։