Պորտուգալիայի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Շվեդիային 5։2 հաշվով։
Առաջին խաղակեսում պորտուգալացիներից աչքի են ընկել Ռաֆայել Լեաուն, Մատեուշ Նունյեսը և Բրունու Ֆերնանդեշը։
Ընդմիջումից անմիջապես հետո փոխարինման դուրս եկած Արմինդո Բրուման մեծացրել է Պորտուգալիայի հավաքականի առավելությունը։ Հյուրերից աչքի է ընկել Վիկտոր Դյոկերեշը։ Տանտերերի կազմում աչքի է ընկել նաև Գոնսալու Ռամուշը։
Հանդիպման վերջնամասում Գուստավ Նիլսոնը խփել է Շվեդիայի հավաքականի երկրորդ գնդակը։
Մյուս ընկերական խաղում Իտալիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Վենեսուելայի ընտրանուն։ Իտալացիներից դուբլի հեղինակ է դարձել Մատեո Ռետեգին։ Վենեսուելայի կազմում միակ գոլը խփել է Դարվին Մաչիսը։