«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը խոսել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։ Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը ավելի վաղ հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մերսիսայդյան ակումբից։
«Մենք խոսում ենք մարզչի մասին, ում ես ամենաշատը գնահատում եմ այն ինտենսիվության համար, որը նա բերում է խաղերին, այն կրքի համար, որը նա ունի ֆուտբոլի նկատմամբ: Կարծում եմ, որ այն, որ նա որոշել է հիմա հեռանալ, ևս մեկ վկայություն է, թե որքան է նա սիրում ֆուտբոլը։
Նա այն մարզիչն է, ով ստիպեց «Լիվերպուլին» հավատալ իրենց: Կլոպը մեծ գավաթներ է նվաճել, հաղթել է Պրեմիեր լիգան, Չեմպիոնների լիգան և մի քանի գավաթներ, բայց նաև կրակ, կիրք և նոր դինամիկա է բերել «Լիվերպուլին»։ Նա կրկին ստիպեց մեզ հավատալ, որ այս ակումբը չեմպիոն է, որ ունակ է պայքարել գավաթների համար։ Ոչ ոք դա երբեք չի խլի Կլոպից»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում A Bola-ն։