Թուրինի «Յուվենտուսը» դիտարկում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Անտոնիո Կոնտեին գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է լրագրող Ռուդի Գալետտին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» ներքին կարգով գնահատում է Կոնտեի՝ հաջորդ մրցաշրջանում գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր վերադարձի բոլոր կողմերը: Միաժամանակ, այսօր իտալացին առաջնահերթ թեկնածու չէ «Յուվենտուսի» ներկայիս մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին փոխարինելու համար։
Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը»։ Իտալացի մասնագետն անգլիական ակումբը գլխավորել է 2021-ից 2023 թվականներին։ Իր մարզչական կարիերայի ընթացքում Կոնտեն ութ տիտղոս է նվաճել՝ հինգը «Յուվենտուսի», մեկը՝ «Ինտերի» և ևս երկուսը՝ «Չելսիի» հետ։
Այս պահին թուրինյան ակումբն Ա Սերիայի աղյուսակի երրորդ տեղում է՝ 29 խաղից հետո վաստակելով 59 միավոր: Եվրոպայի լիգայում «Յուվենտուսը» դուրս է եկել փլեյ-օֆֆ փուլ, որտեղ ապրիլի 11-ին կմրցի «Ռոմայի» հետ։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին։