«Ատլետիկո Մինեյրոյի» գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին լքել է ակումբը։ Այս մասին հաղորդում է բրազիլակիան թիմի պաշտոնական կայքը։
Սկոլարին և «Ատլետիկո Մինեյրոն» երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Համագործակցության դադարեցման պատճառները դեռ անհայտ են։
Հիշեցնենք, որ Սկոլարին բրազիլական ակումբի ղեկը ստանձնել էր 2023 թվականի հունիսին։ Այս ընթացքում «Ատլետիկոն» անցկացրել է 41 հանդիպում, որից 19-ը՝ հաղթական։ Թիմը նաև 10 անգամ ոչ-ոքի է խաղացել:
Նախկինում Սկոլարին մարզել է Բրազիլիայի հավաքականը, որը 2002 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Բրազիլացի մասնագետը գլխավորել է նաև «Չելսին» և Պորտուգալիայի հավաքականը, որը 2004 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալներ է նվաճել։