«Ռոստովի» և Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը արձագանքել է հայտնի մարզական լրագրող և մեկնաբան Վասիլի Ուտկինի մահվանը։ Հիշեցնենք, որ Ուտկինը մահացել է երեկ՝ մարտի 19-ին։ Նա 52 տարեկան էր։ Որոշ աղբյուրների համաձայն՝ մահվան պատճառը սրտի և թրոմբի հետ կապված խնդիրներն են:
«Ինչպե՞ս է դա հնարավոր, Վասյա… ես դեռ չեմ հավատում, ընկեր: Չնայած մենք ամեն օր չէինք շփվում, ես գիտեի, որ դու կայիր և մոտ էիր: Մենք բոլորս կկարոտենք քեզ: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Կարպինը սոցցանցերում։
Վասիլի Ուտկինը լայն ժողովրդականություն ձեռք բերեց 1990-ականների կեսերին որպես NTV-ի և NTV-Plus-ի ֆուտբոլային մեկնաբան, ինչպես նաև լրագրող: 2010 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 31-ը Ուտկինը զբաղեցրել է NTV-Plus սպորտային հեռուստաալիքի գլխավոր խմբագրի պաշտոնը։