«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն հայտարարել է, որ կատալոնական ակումբը չի ցանկանում, որ թիմի երիտասարդ ֆուտբոլիստներն ամռանը մասնակցեն 2 միջազգային մրցաշարի։
Իսպանիայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանն ու Օլիմպիական խաղերին։
«Մենք չենք ցանկանում, որ Կուբարսին ու Յամալը մասնակցեն և՛ Եվրո-2024-ին, և՛ Օլիմպիական խաղերին։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գիտի մեր դիրքորոշումը, բայց մենք պետք է քննարկենք իրավիճակը նաև խաղացողների հետ»,- Դեկուի խոսքն է մեջբերել Barca Universal-ը:
Երկու ֆուտբոլիստներն էլ հրավիրվել են Իսպանիայի հավաքական առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար։