Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը կարող է հեռանալ թիմից, եթե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն միանա մադրիդյան ակումբին։ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Լիվերպուլը» պատրաստ են ձեռք բերել խաղացոին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբը չի ցանկանում վաճառել բրազիլացուն, սակայն ակումբի դիրքորոշումը կարող է փոխվել, եթե խաղացողը կորցնի իր տեղը հիմնական կազմում և որոշի հեռանալ։
23-ամյա Ռոդրիգոն Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում նա 41 խաղում դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։