«Արսենալ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է ճապոնացի ֆուտբոլիստ Տակեհիրո Տոմիյասուի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Նշվում է, որ պաշտպանը երկարաժամկետ պայմանագիր է կնքել։
Ավելի վաղ տեղեկություններ էր հայտնվել, որ Տակեհիրոն իր ապագան «Արսենալի» հետ կապելու է մինչև 2028 թվականի հունիսի վերջ։
Տոմիյասուն «Արսենալ» է տեղափոխվել 2021 թվականին «Բոլոնիայից»: Այս մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։