Ինչպես հայտնում է Marca թերթը, IFAB-ը (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը) պատրաստվում է փոփոխություններ կատարել խաղից դուրս վիճակի որոշման կանոններում։
Ըստ աղբյուրի՝ նոր կանոնների համաձայն՝ խաղից դուրս վիճակ կգրանցվի միայն այն դեպքում, եթե հարձակվողն ամբողջ մարմնով առաջ անցնի մրցակցի վերջին խաղացողից։
Այս նորամուծության նախաձեռնողը Լոնդոնի «Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերն է։
Կանոնն արդեն փորձարկվում է Իտալիայի և Շվեդիայի պատանեկան մրցաշարերում։