Մադրիդի «Ատլետիկոյի» hարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է տեղափոխվել իսպանական այլ ակումբ։
Այս մասին հայտնում են Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիան»:
Գործարքը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։
Մադրիդյան ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Մեմֆիսն անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։