Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն աջակցել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիին, որը վնասվածք է ստացել։ Նրանք միասին խաղում են Իսպանիայի հավաքականում։
«Հուսով եմ, որ Պեդրին կարող է խաղալ Եվրո 2024-ում։ Նա շատ երիտասարդ է, նրան դեռ երկար կարիերա է սպասվում, վստահ եմ, որ նա դուրս կգա այս իրավիճակից»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում El Partidazo de COPE-ը։
Մարտի սկզբին 21-ամյա խաղացողի մոտ կրկնվել էր աջ ազդրի մկանային վնասվածքը: