«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը խոսել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին մյունխենյան ակումբ հրավիրելու հնարավորության մասին։
«Յուրգեն Կլոպն ասաց, որ իր էներգիան սպառվում է, և ես գիտեմ, թե ինչ են նշանակում այդ խոսքերը: Քչերը կարող են դա դատել այնպես, ինչպես ես եմ անում, քանի որ ես ինքս անցել եմ նման բաների միջով: Ակնհայտ է, որ աշխատանքը հետին պլան է մղվում, երբ մարդն այդպիսի հայտարարություն է անում: Այդ պատճառով ես չեմ պատրաստվում զանգահարել Կլոպին»,- Էբերլի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացի մասնագետը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»։ Իր հայտարարության մեջ նա ասել էր, որ այլևս ուժ չունի այս աշխատանքի համար։ Գերմանացի մասնագետը լիվերպուլյան ակումբը գլխավորում է 2015 թվականից։